ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր արժանիքն է համարել նավթի համաշխարհային գների անկումը և դրա համար շնորհակալություն հայտնել իրեն: Այս մասին նա գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Գերազանց է, նավթի գները նվազում են (շնորհակալություն Ձեզ, նախագահ Թրամփ): Սա ավելացրեք տնտեսությանը վերաբերող մյուս լավ նորություններին, օրինակ հարկերի զգալի կրճատմանը»,- գրել է Թրամփը:
Միացյալ Նահանգների առաջնորդը ուշադրություն է հրավիրել նաև ԱՄՆ-ում ինֆլյացիայի մակարդակի իջեցմանը:
Ավելի վաղ, Թրամփը «ներողություն է խնդրել» ԱՄՆ-ում բենզինի չափից դուրս ցածր գների համար:











































