Turizm-ը ներկայացրել է հարուստ զբոսաշրջիկների քմահաճությունների ցանկը: Եթե միջին վիճակագրական հանգստացողները կարող են հյուրանոցում ծովի տեսարանով համար կամ հատուկ ձևով տապակված սթեյք պատվիրել, ապա հարուստ զբոսաշրջիկներն իրենց քմահաճություններն ունեն:
Օրինակ, այցելուների տարօրինակ պահանջներից նշվել է համարում շնաձկներով հսկայական ակվարիում ունենալու ցանկությունը կամ վախի սենյակի առկայությունը, որը կարող է բազմազան դարձնել հանգիստը:
Հարուստ հաճախորդների մի մասը ցանկանում է հյուրանոցի համարում ուղղաթիռի հրապարակ ունենալ: 2017թ.-ին նման հրապարակների նկատմամբ հետարքրությունն աճել է:
Հարուստ զբոսաշրջիկների արտառոց ցանկություններ թվում են գեղանկարչի ծառայությունը, որը կարող է ցանկացած պահի կտավին հանձնել հանգստավայրի տեսարաններից մեկը, գինու մառան՝ 30 տարվա բորդոյով ու 50-ամյա վիսկիով, զրահապատ ապակիներ, սեփական ափ կամ մասնավոր լողափից շուրջօրյա օգտվելու հնարավորություն, մասնավոր կենդանաբանական այգի՝ էկզոտիկ կենդանիներով, զգեստապահարան և սեփական ոճաբանի ծառայություն:

Քմահաճություններից է նաև այգում երեխաների համար բոլոր հարմարություններով, կինոթատրոնով և խաղադահլիճով գյուղական տնակների առկայությունը:









































