Sunday, 05 07 2026
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար

Դիտորդի կարգավիճակ կունենանք, քաղաքական պատճառ չկա. ինչո՞ւ Անդրիաս Ղուկասյանի կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ինչո՞ւ ձեր հիմնադրած կուսակցությունը որոշեց չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քաղաքական ի՞նչ պատճառներ կան։

Մենք որոշեցինք չմասնակցել, որովհետև դեռ ավարտին չէր հասել մեր պետական գրանցման գործընթացը։ Մենք չուզեցինք գրանցվելու ձևական ճանապարհով գնալ և գերադասեցինք ժամանակի ընթացքում հզորացնել մեր կառույցները։ Գուցե ավելի դանդաղ, բայց ավելի արմատական ձևով կաշխատենք, չենք գտնում, որ մեր չմասնակցելը ինչ-որ խնդիր է։ Նորաստեղծ կուսակցության համար այս Ընտրական օրենսգրքով բավականին բարդ է մասնակցել ընտրություններին։ Ուստի եկանք այն եզրակացության, որ և՛ հանրության, և՛ մեզ համար ավելի լավ կլինի ամրապնդել մեր կուսակցությունն ու պատրաստվել մյուս քաղաքական գործընթացներին։

-Այսինքն` խնդիրը զուտ տեխնիկակա՞ն է, և քաղաքական որևէ պատճառ չկա։

Ո՛չ, քաղաքական որևէ պատճառ չկա։

-Իսկ մասնակցող ուժերի մեջ ունե՞ք նախընտրություններ։

Մենք որոշել ենք, որ այս ընտրություններում պետք է մեզ վրա վերցնենք դիտորդական առաքելությունը և քաղաքացիական հանրության հետ միասին ընտրություններին այդ կարգավիճակով կմասնակցենք։

-Կարծում եք՝ այս ընտրություններին գաղափարական, ծրագրային պայքարի ականատե՞սը կլինենք։

Այս ընտրությունների քաղաքական նշանակությունը շատ մեծ է, որովհետև վերացվում է ռևանշիզմի համար մինչև օրս գոյություն ունեցող հնարավորությունը։ Այսինքն՝ լեգիտիմ իշխանության ձևավորումը բացառում է ռևանշիզմի ու հակահեղափոխականության որևէ դրսևորում։ Այդ առումով ընտրությունները շատ կարևոր են և ընտրությունների քաղաքական նշանակությունը դրանում է կայանում։ Իսկ այն հանգամանքը, որ ընտրությունների արդյունքը կանխատեսելի է բոլորի համար՝ այն, որ «Իմ քայլը» հաղթելու է, ևս մի առանձնահատկություն է և մի մեծ պատասխանատվություն է դնում այդ դաշինքի ուսերին՝ ներկայացնել բազմակողմանի լուրջ հանրային ծրագիր։

Հանրությունը սպասում է մի այնպիսի նախընտրական ծրագրի, որը որ իսկապես հանրության համար բիզնեսի, հանրային մյուս սպասումների ուղեցույց կլինի, այսինքն՝ այն, ինչ ժողովուրդը սպասում է հետընտրական շրջանում։ Այդ առումով «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը մեծ նշանակություն ունի։

-Իսկ 30 տոկոսը կազմող ընդդիմության դեպքո՞ւմ։

-Մյուս կուսակցությունների ընտրական ծրագրերը, հավանաբար, կունենան լրացուցիչ դերակատարություն, այսինքն՝ մարդկանց համար կարող է պարզապես գաղափարներ ու մտքեր լինեն հետագայում խթան հանդիսանալու համար։ Բայց գլխավորապես հետաքրքրելու են «Իմ քայլը» դաշինքի խոստումները, դրանք են քաղաքական դաշտում որոշիչ լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում