Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Փաշինյանը հաշվում է կիլոմետրերը, ընդդիմախոսները՝ պակասող մարդկանց, կամ՝ քաղաքականության ճգնաժամ

Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համաերևանյան երեկվա երթը եզրափակվել է Հանրապետության հրապարակում։ Յոթ ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը դեռ ամբողջովին հեղափոխական կերպարի մեջ է, ինչը նրան դրդեց՝ երեկվա երթը գեղարվեստորեն համարել քավության ակցիա կամ ուխտագնացություն ու ներկայացնել վիճակագրություն, որն ավելի շատ բնորոշ է ոչ թե պետական կառավարմանն, այլ՝ հեղափոխական գործունեությանը։ «Մենք իրականացրեցինք 3-րդ հանրապետության պատմության մեջ եղած ամենաերկար ու տևական երթը, որը տևեց 9 ժամ 25 րոպե, մենք մեկ օրվա մեջ քայլեցինք 37,5 կմ»,- ասել է վարչապետը։

Սակայն Փաշինյանի խանդավառությունն ամենևին էլ ոչ բոլորն են կիսում, համենյան դեպս՝ քաղաքական ընդդիմախոսների ճամբարում։

Երեկվա երթից առաջ ու հետո ակտիվորեն շրջանառվում է այն վարկածը, որ իշխանությունը կիրառում է վարչական ռեսուրս։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հերքում է այս պնդումը՝ պահանջելով ներկայացնել միջազգային չափորոշիչներ, սական կրակի վրա ակնհայտորեն յուղ է լցնում, օրինակ՝ հայտարարելով, թե քարոզարշավի օրերին արձակուրդ չի գնալու։

Գուցե Հայաստանի ԸՕ-ն այս հարցում սողանցքներ է թողել ու Փաշինյանն իրապես որևէ օրենք չի խախտում՝ արձակուրդ չգնալով․ այս հարցում սպառիչ պարզաբանումներ պետք է տան իրավաբաններն ու ԿԸՀ-ն։ Սակայն մի բան ակնհայտ է՝ արակուրդ չմեկնող վարչապետը քարոզարշավ պետք է իրականացնի աշխատանքային ժամերից դուրս, այլապես՝ անտրամաբանական կլինի ենթադրել, որ հարկատուները վճարում են՝ ոչ թե արդյունավետ կառավարում, այլ լավ երթ կամ հանրահավաք կազմակերպելու համար։ Կամ ասենք՝ մրցակցության սկզբունքը խախտվում է, երբ վարչապետը նախընտրական հանրահավաքի ժամանակ ինստիտուցիոնալ հրամաններ է տալիս, օրինակ՝ ոստիկանության պետին ու ՀՔԾ տնօրենին հրամայում է «ասֆալտին պառկեցնել» կոնկրետ մարդկանց։ «Մենք» դաշինքի կամ ՀՅԴ առաջնորդները նման հրամաններ տալ չեն կարող, ըստ այդմ՝ արդար մրցակցության սկզբունքը խոխտվում է։

Ուզում ենք ասել, որ որոշ պարագաներում Նիկոլ Փաշինյանն իսկապես գտնվում է վարչական ռեսուրսի չարաշահման սահմանագծի վրա՝ չնայած համառ ու հետևողական հերքումներին։ Մյուս կողմից՝ քաղաքական շատ ուժերի մոտ խոսում է սովորական նախանձը․ նրանք չեն կարողանում անգամ մի փոքրիկ դահլիճ լցնել ու չարակամ վերաբերմունք են դրսևորում Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որը շարունակում է մնալ քաղաքական գործընթացի ակնհայտ ֆավորիտը։

Երեկվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի քանի հետաքրքիր և ուշագրավ քաղաքական հայտարարություններով, սակայն դրանք կարող էին արվել, օրինակ՝ նախօրեի ասուլիսում ու բնավ պարատադիր չէր դրա համար 40 կմ քայլել։ Ուզում ենք ասել, որ երեկվա երթի առնվազն քաղաքական նպատակն ձևակերպված չէր, իսկ ակցիայի արհեստկանությունը տարբեր շահարկումների տեղիք տվեց։ Օրինակ՝ մարդիկ սկսեցին հաշվել երթի մասնակիցների թիվը ու եկան եզրակացության, որ այն մեծ չի եղել։ Հնչեցին մակերեսային գնահատականներ, թե հեղափոխության աջակիցների թիվը նվազել է։ Սակայն քաղաքական հստակ օրակարգի բացակայությունը կարող էր ազդել մարդկանց քանակի վրա, մանավանդ՝ անբարենպաստ եղանակի պարագայում։ Սա, իհարկե, կարելի է համարել նույնիսկ հեղափոխական հուզականության նահանջի դրսևորում, սակայն միանշանակ է, որ երթի մասնակիցների սակավամարդությունը կապ չունի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ․ այն մնում է աննխադեպ բարձր ու առնվազն առաջիկա ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը մրցակցությունից դուրս է։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ խորհրդարանական ընտրություններով հեղափոխությունն ավարտվում է ու փողոցն այլևս գրավիչ է դառնալու ոչ այնքան հեղափոխության կողմնակիցների, որքան՝ կառավարությունից դժգոհողների համար։

Նրանց, ովքեր խոսում են այսօրվա երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։ Իր ֆեյսբուքյան էջում երեկ ուշ երեկոյան գրել է վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ «յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով»։

«Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել և ստացել։ Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը։ Եվ այսպես լինելու է միշտ, որովհետև մենք սիրում ենք մեր ժողովրդին, հպարտանում ենք նրանով, խոնարհվում ենք նրա առաջ, ծառայում ենք նրան։ Այսօրվա երթը տևել է 9.5 ժամ: Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք։

Հ.Գ. Այսօրվա երթի տեսանյութերի դիտումները հատել է մեկ միլիոնը։ Նվազագույնը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի գրառումը միանգամայն համարժեք է նախընտրական տրամաբանության համատեքստում, սակայն առանվազն ցավալի է, երբ ներքաղաքական դիսկուրսի նշաձողն իջեցվում է՝ հասցվելով մի երթի մասնակիցների թվի կամ տարածության մասին խոսակցությունների մակարդակին։ Սա ահազանգ է, որ առաջիկա քարոզարշավում քաղաքական բովանդակային դիսկուրս դարձյալ չենք տեսնի։ Իսկ սա քաղաքականության բացակայության կամ գոնե ճգնաժամի դրսևորում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում