Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իսրայելն անվանել է արևմտյան երկրների կողմից ստեղծված «քաղցկեղածին ուռուցք», որը կոչված է Մերձավոր Արևելքում առաջ տանելու իր շահերը։ Այս մասին գրում է Haaretz-ը:
Իրանի նախագահը այս մասին ասել է Թեհրանում Իսլամական միասնության համաժողովի ժամանակ հնչեցրած իր ելույթում: Թերթը գրում է, որ Իրանի ղեկավարները հաճախ են խիստ արտահայտվել Իսրայելի դեմ և կանխատեսել են նրա փլուզումը, սակայն Ռուհանին չափավոր է, այս առումով և հազվադեպ է օգտագործում այդպիսի հռետորաբանություն:
Նշվում է, որ իր ելույթի ընթացքում Իրանի նախագահը շարունակում է Իսրայելին անվանել արևմտյան երկրների կողմից ստեղծված «կեղծ ռեժիմ»:








































