Թուրքիայի Իզմիր նահանգում աշխարհի հնագույն ծառերից մեկի պտուղներից՝ զեյթունից ստացված ձեթը աճուրդի ժամանակ վաճառվել է աստղաբաշխական գնով՝ գրում է mk-turkey.ru-ն։
Մոտ 152 շիշ զեյթունի ձեթը վաճառվել է 47 հազար 750 թուրքական լիրայով, ինչը համարժեք է 8 հազար 955 դոլարին։
Թանկարժեք լոտը ձեռք է բերել տեղացի գործարար Սալիհ Դեգերլին։ Յուղը ստացվել է Ումայ-նինե անունով 1800-ամյա ծառի պտուղներից։ Ավելի երիտասարդ ծառերի պտուղներից պատրաստված յուղը վաճառվել է հյուրերին, այդ թվում՝ Իզմիրում Հունաստանի հյուպատոս Արտուրո Պապոուլիային։








































