Նոր Զելանդիայի Հյուսիսային և հարավային կղզիները 2016թ․ տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից հետո սկսել են մոտենալ միմյանց՝ տեղեկացնում է CNN-ը։

7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը և նրանց հետցնցումները ծովի հատակը բարձրացրել են մոտ երկու մետր՝ մերկացնելով ջրիմուռներով պատված քարերը։ Երկրաշարժերից հետո կղզիները շարունակում են սողալ և մոտենալ միմյանց։ Որոշ հատվածներ մոտեցել են միմյանց գրեթե 14 դյույմով։

Կայկոուրա քաղաքը դեպի արևելք է տեղաշարժվել մոտ 6 դյույմ, իսկ մերձափնյա Բլենհեյմը նույնքան հեռավորությամբ տեղաշարժվել է դեպի հյուսիս-արևելք։












































