«Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներն այսօր ասուլիս են հրավիրել: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը և ցուցակի առաջատար հորիզոնականներն զբաղեցնող Մարիամ Մանուկյանն ու Հայկ Սուքիասյանը ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթներն ու քարոզարշավի միջոցառումների ծրագիրը:











































