Դերասանուհի Քեյթ Բլանշեթը ներկա է գտնվել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» ֆիլմի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Լոնդոնյան հայտնի Soho հյուրանոցում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Այդ կապակցությամբ օսկարակիր դերասանուհին Alberta Ferretti ապրանքանիշի սև կոստյում էր հագել՝ զարդանախշերով: Կերպարը համալրել են նույն երանգի կոշիկները:











































