Monday, 08 06 2026
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր

Մանուկ Վարդանյանը ընդունել է Ժան-Միշել Հապիին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիին: Այս մասին ասվում է Տրանսպորտի և կապի նախարարության տարածած հաղորդագրությունում։

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության կողմից որպես առաջնահերթություն ճանաչված գյուղատնտեսության զարգացմանն ուղղված վարկային ծրագրի տրանսպորտային խնդիրներին առնչվող հարցեր: Պարոն Հապին նշել է, որ ներկայումս տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված` հիմնականում սոցիալական ծրագրերից անցում է կատարվում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը` ուղղակի աջակցություն ֆերմերներին, ոռոգման համակարգերի ու ենթակառուցվածքների բարելավում, ինչը ենթադրում է նաև որակյալ ճանապարհների առկայություն: Այդ համատեքստում քննարկվել է կենսական ճանապարհների բարելավմանն ուղղված 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային ծրագիրը:

Կարևորելով գյուղական ճանապարհների դերը գյուղատնտեսության զարգացման գործում, Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ նախարարության կողմից իրականացվում են ճանապարհների ուսումնասիրություններ` հատկապես լեռնային և հեռավոր գյուղերի համար գրունտային ճանապարհների կառուցման հնարավորության տեսակետից:

Նախարարը միաժամանակ նշել է մայրուղիների ծրագրի, մասնավորապես՝ տարածաշրջանային նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի և դեպի Վրաստանի սահման տանող երկու մայրուղիների, ֆինանսավորման անհրաժեշտությունը, ինչի վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Համաշխարհային բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ: Քննարկվել են նաև նախագծման, ճանապարհային նոր տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման խնդիրներ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի ավտոկայանների կոնցեսիայի կազմակերպմանն ու իրականացմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցին ևս, որը, ըստ ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարի, ներկայումս քննարկվում է Համաշխարհային բանկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում