News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանն ամեն դեպքում տեղափոխվելու է Քութայիսի.
«Վրաստանի խորհրդարանի՝ Թբիլիսիից Քութայիսի փոխադրման վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը ճիշտ է, խորհրդարանն անպայման կտեղափոխվի Քութայիսի։ Սակայն դա միայն սկիզբն է, Վրաստանի ողջ տարածքում իշխանական մարմինների ապակենտրոնացման և բաշխման գործընթացը պետք է շարունակվի։
Ով ինչ ցանկանում է ասել կամ ինչ հակափաստարկներ բերի, միևնույն է, խորհրդարանը տեղափոխվելու է Քութայիսի։ Դա նոր Վրաստանն է, և մենք գործընթացը կհասցնենք իր ավարտին»։
Հիշեցնենք, որ առավել վաղ նշվում էր, որ Վրաստանի խորհրդարանն ամբողջովին Քութայիսի կփոխադրվի 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: