Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքում այսուհետ կնշվի Երաժշտի օրը, հայտնում է Associated Press-ը:
Տոնը նշվելու է Քոբեյնի ծննդյան օրը՝ փետրվարի 20-ին:
Աբերդինի քաղաքապետի հայտարարության մեջ ասվում է, որ այդ օրը քաղաքի բնակիչները կկարողանան հպարտանալ, թե ինչ դեր է քաղաքը խաղացել Քոբեյնի կյանքում ու ստեղծագործության մեջ:
Թե ինչ միջոցառումներ կանցկացնվեն այդ օրը, չի հաղորդվում:
2005թ. քաղաքի մուտքի վրա հայտնվել էր գրություն՝ Կուրտ Քոբեյնը ծնվել է Աբերդինում 1967թ. փետրվարի 20-ին:
1980-ականներին նա հիմնեց Nirvana ռոք խումբը, որը դարձավ 1990-ականների ամենահայտնի խմբերից մեկը:
1994թ. ապրիլին երաժիշտն ինքնասպան եղավ:








































