Հայտնի մուլտֆիլմի թրեյլերը բուռն քննադատության է արժանացել համացանցում։ Կինոմանները չեն գնահատել CGI տեխնոլոգիա օգտագործած ստեղծողների ջանքերը՝ գրում է NME-ն։
Ներկայացված տեսահոլովակում ցուցադրվում է այն տեսարանը, երբ կենդանիները հավաքվել են ժայռի վրա՝ ողջունելու Մուֆասա թագավորին և նրա կորյունին՝ Սիմբային։

«Այդ թրեյլերը ծիծաղելու աստիճանի վատն է»,- գրում է օգտատերերից մեկը։
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ․ հուլիսի 19-ին։












































