Բեյրութում Բաաբդայի նախագահական պալատում տեղի է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի ավանդական հանդիպումը Լիբանանում հավատարմագրված դեսպանների հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցող Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նախագահ Միշել Սլեյմանին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն Ամանորյա տոների կապակցությամբ: