Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

1in.am-ի հետաքննությունը. Ի՞նչ են պատմում ավազակային հարձակումներից տուժածները

«Առաջին լրատվականը» ներկայացնում է հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակում ոստիկանի կրակոցով սպանված Արման Ենգիբարյանի անվան հետ կապվող ավազակային հարձակումներից տուժած որոշ անձանց պատմածները:

Նրանց (անունները և հասցեները չենք հրապարակում` նրանց վտանգի չենթարկելու նկատառումներով) հետ զրույցի որոշ հատվածներ, դետալներ առայժմ շրջանցվում են, չեն հրապարակվում, քանի որ կարող են էական նշանակություն ունենալ գործի բացահայտման և լրագրողական հետաքննության համար:

Տուժողներից մեկն ասաց, որ ֆոտոռոբոտով և թերթում, կայքում տպագրված լուսանկարով (Արման Ենգիբարյանի) ճանաչել է իր տուն մտած անձին: Դեպքը եղել է մայիսի առաջին կեսին, ժամը 12.30-13.30-ի կողմերը: Դուռը շատ կամաց թակել է և տուն մտնելով ասել, որ եկել է ջրաչափերը ստուգելու: Միաժամանակ հարցրել է, թե ջրաչափի ցուցմունքները գրող և տարածքը սպասարկող (X անուն է տվել) անձից գո՞հ են: Քանի որ բնակիչը նոր է զբաղեցրած եղել բնակարանը, հիշատակված անվանը ուշադրություն չի դարձրել, սակայն հետագայում պարզվել է, որ տարածքը սպասարկողն այլ անուն ունի: «Ջրմուղի մարդը» մտել է կնիքներն է ստուգել, հետո նկատել ու զգուշացրել, որ ծորակներից մեկը թողնում է:

Հետո, երբ պատրաստվել է հեռանալ, ոտքը «կախ է գցել»` նայելով հյուրասենյակի կողմը: Տանտիրուհու մոտ դա կասկած է հարուցել, քանի որ այցելուի ձեռքին որևէ թղթապանակ, ինչ-որ թղթեր չեն եղել, որոնք, ասենք, պետք է լրացվեին սեղանին դրած վիճակում: Եվ երբ տանտիրուհին գնացել է դուռը բացելու և ճանապարհելու, այդ ընթացքում «ջրի մարդը» հանել է ատրճանակը, պահել տանտիրուհու վրա և ասել` «բեր փողերդ ու ոսկեղենները»: Տանտիրուհին խնդրել է ձեռք չտալ իրեն և տվել այդ պահին տան եղած գումարն ու ոսկեղենը: Այցելուն դրանք լցրել է գրպանները և հեռանալուց առաջ հրահանգել` մտնել սենյակ, դուռը փակել, ձայն չհանել` մինչև ինքը հեռանա, թե չէ` հետ է գալու: Տանտիրուհին այդպես էլ արել է և նույնիսկ չի լսել դռան փակոցի ձայնը: Այս հասցե մտած անձնավորությունը եղել է սև շորերով, կաթնագույն կոշիկներով, մազերը գլխին «լղոզած», «հետ տված», «դեմքը պրիշչիկոտ», խոսել է հանգիստ: Տարիքը` մոտ 30 տարեկան, հասակը` մոտավորապես 1.60` տանտիրուհուց մոտ 15-20 սմ ցածր: Այստեղից տարել է գումար և ոսկեղեն:

«Ջրի մարդը» հաջորդ հասցե մուտք էր գործել նույն ձևով` հունիսի սկզբին, կեսօրն անց: Ասել էր, որ եկել է ջրաչափերի «պլոմբներն» ստուգելու: Սակայն այս բնակչի մոտ կասկած չի առաջացել, թեև իմացել է, որ տարածքը սպասարկողն ուրիշ անձ է` կին: Կարծել է, թե նույն «Ջրմուղի» մեկ այլ ստորաբաժանումից է: Սկզբում մտել է խոհանոց. ջրաչափը ստուգելուց հետո տանտիրուհուն ասել է` «պլոմբը պոկված է»: Հետո հարցրել, թե է՞լ որտեղ ջրաչափ ունեն: Տանտիրուհին ուղեկցել է սանհանգույց և երբ թեքվել է տեղը ցույց տալու և շրջվել դեպի «ջրի մարդը», վերջինս արդեն ատրճանակը նրա վրա է ուղղած եղել և պահանջել փող և ոսկի: Տասնտիրուհին հանել է իր վրայի ոսկեղենն ու տան եղածը և գումարի հետ միասին տվել նրան:

Մազերը եղել են, կարծես թե, խուճուճավուն (այնքան էլ հստակ չէր հիշում, քանի որ խուճապի մեջ է եղել), կողքի տված, լայն ճակատով, դեմքը` «թմբլիկոտ, օվալաձև»: Կազմվածքը` լիքոտ, միջին հասակի: Այս տուժողը ոստիկանությունում ցուցադրված ֆոտոռոբոտ նկարներից և անձնագրային լուսանկարից մատնացույց է արել իրեն ծանոթ դեմքը, իսկ արդեն դեպքից հետո` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, տեսնելով Արման Ենգիբարյանի դիակը` նրան նույնացրել է «ջրի մարդու» հետ:

Վերջին հասցեի շենքի (որտեղ հունիսի 14-ին փորձել էր մտնել ավազակային հարձակում կատարողը) լավատեղյակ բնակիչներից մեկը պատմեց, որ եկել են, դուռը թակել, տանտիրոջ որդին է դուռը բացել, սակայն թույլ չի տվել ներս մտնել, քանի որ կասկածելի է թվացել և տանը հղի կին է եղել: Այդ անձը եղել է կապտավուն վերնաշապիկով, սև շալվարով, «լղոզած» մազերով և ներկայացել է ջրմուղից: Եվ երբ տանտերը ներս չի թողել` այցելուն քմծիծաղ է տվել ու իջել շենքի պատի տակ կանգնել: Կարճ ժամանակ անց տվյալ հասցեով են շտապել ոստիկանները և պահանջել այդ երիտասարդին նստել մեքենան, սակայն նա չի ենթարկվել և դիմել է փախուստի: Նրան հետապնդած ոստիկանների հետագա գործողություններն արդեն հանրությանը հայտնի են այս կամ այն չափով, ճիշտ կամ սխալ: Այս բնակարանում գործը չի հասել զենք հանելուն կամ կիրառելուն: Կոնկրետ այն անձի հետ, ով դեմ առ դեմ տեսել էր «ջրմուղի մարդուն», զրուցել չհաջողվեց, սակայն տան անդամներից մեկն ասաց, որ ֆոտոռոբոտով և ոստիկանությունում ներկայացված անձնագրի նկարի միջի մարդն իրենց նկարագրածն է: Թերթում տպագրված նկարը տան անդամ իմ զրուցակիցը չէր տեսել, սակայն ասաց. «Եթե զենք է կիրառել իրեն հետապնդած ոստիկանների դեմ, ուրեմն նրանց զենք կիրառելն արդարացված է»:

Այս բնակարաններ մուտք գործած կամ մուտք գործելու փորձ արած անձնավորությունը չի հարվածել, չի քաշքշել տան բնակիչներին, սակայն բոլորի մոտ հարց էր ծագում` եթե սպանվողը իսկապես ավազակային հարձակումների հետ կապ չուներ, և խնդիր չուներ, ապա ինչո՞ւ չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, ինչո՞ւ է փախել և ինչո՞ւ է զենք կիրառել իրեն հետապնդած ոստիկանների նկատմամբ… Այս հարցերի պատասխանները պետք է տա նախաքննությունը, բայց մեր հարցումներից պարզ դարձավ, որ տուժողներից գոնե երկու անձանց տուն մուտք գործած անձնավորությունը եղել է հանգիստ, գործել է նույն ոճով, ներկայացրել է նույն պահանջը, արտաքինի մասով հիմնականում նույնն են նկարագրում` մազերը գլխին «լղոզած», մի փոքր երկար: Մասամբ հաստատում է նաև երրորդ պոտենցիալ տուժողը, բացառությամբ ատրճանակի: Զրուցակիցներիս նկարագրածի մեջ տարբերություն կա հասակի առումով, և մի հանգամանք. վերջին պոտենցիալ տուժողն ասաց, որ հագին կապտավուն վերնաշապիկ էր, իսկ Արման Ենգիբարյանի հարազատի խոսքով, դեպքի օրը Արմանի հագին սպիտակավուն շալվար և «մայիչկա» է եղել: Մազերը սովորաբար եղել են և՛ կարճ, և՛ երկար: Դեպքի օրը` մի փոքր երկար: Սև վերնաշապիկ, կարծես թե, չի ունեցել և հիմնականում տրիկոտաժե հագուստներ է կրել` ազատ լինելու համար: Սպիտակ կոշիկներ Արմանը ունեցել է, միայն թե չգիտեր` դեպքի օրը սև՞, թե՞ սպիտակ կոշիկներն են հագին եղել: Հասակը եղել է մոտ 1,70 կամ մի փոքր ավելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում