Wednesday, 24 06 2026
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից սպասելիքներ չարժե ունենալ, բայց այն պետք է կայանա»

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այսօր Փարիզում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Հետաքրքրական է, թե այս օրերին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության և օրերս ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների ֆոնին ինչ դրական արդյունք կարող է ամրագրվել նախարարների հանդիպման ընթացքում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում կազմակերպվող հանդիպումներին այլընտրանք չկա, ուստի, նրա համոզմամբ, հայկական կողմը պետք է մասնակցի հանդիպմանը, բանակցությունները պետք է շարունակվեն, քանի որ ադրբեջանցիներն են ամեն ինչ անում, որպեսզի բանակցությունները տապալվեն կամ այդ լարվածությամբ ճնշում են գործադրում ՀՀ-ի նկատմամբ, որպեսզի Հայաստանը որդեգրի զիջողական կեցվածք: Փորձագետը հիշեցրեց, որ միշտ էլ կարևոր հանդիպումներից առաջ բախումներ, սադրանքներ և դիվերսիոն գործողություններ են կազմակերպվում հայ-ադրբեջանական հակամարտության շփման գծում, և սա այդ տրամաբանության շարունակությունն է ու, բարեբախտաբար, Հայաստանի զորքերը և իշխանություններն ավելի սառնարյուն կեցվածք են դրսևորում, որը ճիշտ է:

«Վաղվա հանդիպումից սպասելիքներ չպետք է ունենալ, միայն ցույց տալ, թե երկու կողմերը պատրաստ են բանակցությունները շարունակելուն, բայց ադրբեջանցիները ճնշում կգործադրեն և, անշուշտ, հայաստանցիները կցանկանան ցույց տալ, որ այդ պայմաններում դժվար է բանակցություններ շարունակել, բայց ստիպված են շարունակել, քանի որ ՀՀ-ի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շատ կարևոր է և առաջնային, իսկ Ադրբեջանի համար այն պետք է տապալվի: Ուստի Հայաստանը պետք է շահագրգռված լինի այդ բանակցությունների շարունակականությամբ»,- ասաց Կայծ Մինասյանը:

Վերջինիս համոզմամբ, այս պայմաններում լավ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդները խոսեն իրականության դիրքերից և փորձեն բացահայտել, թե հակամարտության որ կողմն է բախումներ և սադրանքներ սկսում: Ըստ Մինասյանի՝ պետք է միշտ ասել, որպեսզի հստակ լինի՝ որտեղ են պատասխանատուները, որովհետև երկու կողմերին միևնույն մակարդակի վրա մղելը նշանակում է անտարբերություն ցուցաբերել և ձգձգել բանակցային գործընթացը, որպեսզի լարվածությունը շարունակվի:

«Հակառակը պետք է անել, որպեսզի երկու կողմերն էլ պատասխանատու կեցվածք ունենան: Եթե կամք կա, ապա հնարավոր է դա պարզել»,- նշեց Կայծ Մինասյանը:

Հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում Հայաստանի անվտանգության սպառնալիքին այս օրերին՝ պատասխանեց, որ ՀԱՊԿ-ը լիազորված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից խառնվելու գործընթացին:

« Առաջին անգամ չէ, որ բախումներ են լինում և հայտարարություններ են տարածում, բայց չեն ցանկանում գնալ, քանի որ Հայաստանը անդամակցում է այդ պայմանագրին, իսկ Ադրբեջանը ՌԴ-ի գործընկերն է: ՀԱՊԿ-ը չի կարող փոքրիկ բախումների համար արտահայտվել, մի քանի անգամ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մեծ գործողության դեպքում կաջակցեն Հայաստանին, բայց ոչ նման դեպքերի պարագայում: Ուստի հայկական կողմն ինքը պետք է դեպքերի վերահսկողության մեխանիզմ ստեղծի ապացուցելու, ոե որ կողմն է սադրանքի իրական հեղինակը»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում