Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ՀՀ քաղաքացի Ա. Եփրեմյանին հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուները տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտման համար հարուցված գործում ներգրավված են վկաների կարգավիճակով, գրում է Ռիա Նովոստին:
«Ներկա պահին օդանավի անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուները հարցաքննվում են», – փոխանցել է գործակալությունը:
Դեպքի օրը Մոսկվայից Աթենք թռչող օդանավի անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով ընթանալու ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել են տղամարդու դի: Ավելի ուշ հաղորդվել է, որ մահացածը 1993թ. ծնված, ՀՀ քաղաքացի Ա.Գ. Եփրեմյանն է:




































