Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև բանակցությունները ձախողվեցին: Իշխանությունները մերժել է պահանջների մեծ մասը, իսկ նրանց կողմից առաջարկված պայմանները Մայդանը չի ընդունել: Ցուցարարները նոր բարիկադներ են ամրացնում: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
«Այն, ինչ ես հիմա կասեմ, կհիասթափեցնի Ձեզ,-Անկախության հրապարակի բեմահարթակից հավաքվածներին դիմել է ընդդիմադիր ՈՒԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:- Մեր բանակցությունները ոչնչով չեն ավարտվել: Նախագահն ու կառավարությունը հրաժարական չեն տա: Ներքին գործերի նախարար Զախարչենկոն հազիվ թե պաշտոնից հեռացվի»:
Կլիչկոն հայտարարել է, որ գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ-ն երաշխավորում են, որ վաղը կազատեն կալանավորված շուրջ 100 ակտիվիստների, եթե ցուցարարները հեռանան Գրուշևսկու փողոցից ու չդիմակայեն «Բերկուտին»: Կլիչկոյի խոսքով՝ եթե այդ պայմանը չկատարվի, ապա իշխանությունները խոստանում են, որ առաջիկա օրերի ընթացքում կձերբակալեն մոտ 1000 ցուցարարի:
Մայդանը չի ընդունել պայմանները:
Ցուցարարները կարծում են, որ հետագա բանակցություններն իմաստ չունեն: «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, ելույթ ունենալով Մայդանում, որտեղ 15-20 հազար մարդ էր հավաքվել, առաջարկել է քվեարկել՝ շարունակե՞լ դիմակայությունը, թե՞ ոչ:
Այն բանից հետո, երբ ցուցարարներն աջակցել են նախկին դիրքերում մնալու և ակցիան շարունակելու գաղափարին, Եվրամայդանի պարեկ Անդրեյ Պորուբին կոչ է արել կազմակերպված խմբերին՝ նոր բարիկադներ ամրացնե:








































