Հարավաֆրիկյան Հանրապետությունում մահացել է 11-ամյա Քեյդեն Բենջամինը, որը տառապում էր շաքարային դիաբետով և հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդությամբ՝ Պրադեր-Վիլի սինդրոմով: Երեխան անընդհատ քաղց էր զգում, ուտում էր նույնիսկ զուգարանի թուղթ և աղբ:
Նրա ուղեղը ընդունակ չէր գնահատել օրգանիզմի սննդի նկատմամբ պահանջը, հաղորդում է Metro պարբերականը:
Տաս տարեկան հասակում Քեյդենը արդեն 90 կիլոգրամ էր և սրտի ու շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ: Տղան նորմալ ապրելակերպի բացակայության պատճառով խոր ընկճախտի մեջ էր:












































