«Եթե քաղաքական ուժը չկարողանա հասկանալ, թե ինչն է բերել նրան քիչ քվեներ ստանալու պատկերին, նա չի կարող շտկել այդ խնդիրները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը չշտկելու դեպքում այդ ուժը՝ լինի Նիկոլի, թե Պողոսի կառավարություն, ստանալու է նույնքան քվե և փորձելու է բացատրել այդ ժամանակաշրջանին հարիր մեսիջներով. «Օրինակ՝ իրականում մենք շատ քվե ունեինք, բայց քանի որ, որովհետև… հետո 5 տարի տրտնջում են, մինչդեռ դրա փոխարեն պետք է պատրաստվել»:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին կուսակցությունների վարկանիշին՝ Արամ Նավասարդյանն ասաց. «ՔՊ-ն դնենք միկողմ. այդտեղ խոսքը այլ է՝ Նիկոլ Փաշինյանի անձնական ռեյտինգ և դռուգիե»:
Նրա կարծիքով՝ ՀՀԿ ցուցակը բավականին ուժեղ է, բայց կան մի քանի խոցելի ֆիգուրներ:
«Լուսավոր Հայաստանը», ըստ մեր զրուցակցի, բավականին բարդ վիճակում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարության իրական քննադատություն մենք չենք տեսնի ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ ԼՀ-ի կողմից»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































