Չինական խոշորագույն առցանց ռեթեյլերներն իրենց տեսականուց դուրս են թողել իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի արտադրանքը`նրա հիմնադիրներից մեկի՝ Ստեֆանո Գաբանայի հանդգնության պառճառով: Այս մասին հաղորդում է Highsnobiety-ն:
Ապրանքանիշը բոյկոտել են Yangmatou-ն, Kaola-ն, JD.com-ը, Tmall-ը, Xiaohongshu-ն և Secco-ն:
Նշվում է, որ Yoox net-a-porter group առաջատար համացանցային խանութը ևս հայտարարել է ապրանքանիշի հետ համագործակցությունը դադարեցնելու մտադրության մասին: Այն Dolce & Gabbana-ից հրաժարված առաջին համաշխարհային հարթակը կդառնա:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Չինաստանում չեղարկվել է Շանհայում կայանալիք Dolce & Gabbana-ի ցուցադրությունը`Ստեֆանո Գաբանայի անպատշաճ վարքի պատճառով: Համացանցում է հրապարակվել նրա և Instagram-ի օգտատերերից մեկի նամակագրության սքրինշոթը, որում Գաբանան Չինաստանը «կեղտի երկիր» է անվանել, իսկ չինացիներին՝ «կեղտոտ գարշահոտ մաֆիա»:







































