Friday, 03 07 2026
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան

ՀՀԿ-ն մոռացել է կարգախոսի կարևոր շարունակությունը

Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարել է իր նախընտրական կարգախոսի մասին՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»: ՀՀԿ-ն թերևս մոռացել է ավելացնել, թե ինչի համար կամ ինչի մասին մտահոգության վերաբերյալ է կարգախոսը: Որովհետև, ի վերջո, կա շատ պարզ իրավիճակ և իրողություն՝ այդ կուսակցության քսան տարիների կառավարումը, քայլ առ քայլ բացարձակացած իշխանությամբ: Եվ այդ քսան տարիների կառավարման ընթացքում ՀՀԿ-ն քայլ առ քայլ ավելի ու ավելի է, այսպես ասած, գեղեցկացրել իր ճառերը, խոստովանել սխալներ ու թերություններ, անգամ կոռուպցիա, հայտարարել, թե իբր պայքարում է դրա դեմ, սակայն իրականում հանրությանը մատուցել ավելի ու ավելի վատ արդյունք:

Դա հիմք է տալիս եզրակացնել, որ, եթե ՀՀԿ-ն սխալվում էր, ապա, համենայնդեպս, ընդամենն իր բացարձակ իշխանության առաջին տարիներին, որովհետև հնարավոր չէ տասը տարի չգիտակցել սխալը և վերջապես չանցնել այն ուղղելուն: Որովհետև այդ սխալը չափազանց ակնառու էր, չափազանց թանկ էր արժենում պետության համար, և միաժամանակ ՀՀԿ-ն էլ չափազանց մեծ իշխանությամբ էր օժտված այդ սխալը ուղղելու քաղաքական որոշումներ կայացնելու համար, եթե լիներ կամքը:

Ըստ այդմ, եթե այդ ամենից հետո ՀՀԿ-ն չի կատարել անհրաժեշտ հետևություն, ապա իշխանությունը թողնելուց հետո հետևության մասին խոսելը ավելորդ է՝ կարելի է խոսել միայն, այսպես ասած, քինախնդրության մասին: Անգամ այժմ ՀՀԿ-ն չի գտնում կամք ու համարձակություն անել ամենակարևորը, որը թույլ կտա հանրությանը գոնե մտածել այն մասին, որ իսկապես արվում են հետևություններ և գիտակցվում են սխալները՝ տալ սեփական քաղաքական կառավարման հանգամանալից գնահատականը: Դրա փոխարեն, ՀՀԿ-ն տարածեց մի հայտարարություն, որտեղ իբրև խնդիրների պատճառ բերվում էին բացատրություններ, որոնք եթե զայրույթ չեն առաջացնում ընթերցողի մոտ՝ կառավարման պատկերի ֆոնին, որ ոչ ոք չի մոռացել, ապա առաջացնում են զավեշտ:

Ահա այդ ամենը, նաև ՀՀԿ կառավարման երկու տասնամյակի ընթացքում խորացած «որակները» հիմք են տալիս եզրակացնելու, որ ՀՀԿ-ն «եթե մտահոգ ես» արտահայտությունից հետո թերևս բաց է թողել հետևյալ բովանդակությունը. եթե մտահոգ ես, որ նոր իրավիճակը թույլ չի տա գործել անօրինականություններ, թույլ չի տա զբաղվել կոռուպցիայով, թույլ չի տա ընտրություն կեղծել, թույլ չի տա հարստանալ հանրության ու պետության ռեսուրսները յուրացնելով, թույլ չի տա տնտեսությունը բաժանել օլիգոպոլիաների և մոնոպոլիաների միջև, թույլ չի տա սահմանափակել մրցակցությունը, թույլ չի տա արտաքին քաղաքականությունը ծառայեցնել այդ ամենը երկրի ներսում պաշտպանելու գործին՝ երկրի արտաքին հեղինակության ու անվտանգունակության հաշվին, ապա ընտրիր ՀՀԿ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում