Իսրայելում հնագետները հին հռոմեական ժամանակաշրջանի տաճարում հայտնաբերել են բազմաթիվ լավ պահպանված աստվածաշնչյան տեսարաններով խճանկարներ: Օրինակ, խճանկարներից մեկում Յովնան մարգարեն է, որին կետը կուլ է տալիս: Մյուսները պատկերում են Նոյան տապանը և Եգիպտոսի փարավոնի բանակը՝ ողողված Կարմիր ծովի ջրերով:
Գտածոն հայտնաբերվել է հնագույն Հուկոկ բնակավայրի մոտակայքում, հաղորդում է The Times of Israel-ը: Պեղումներն այստեղ իրականացվում են 2012թ.-ից: Հնագետները հայտնաբերել են խճանկարների մի ամբողջ համալիր, որոնցից շատերը լավ պահպանված են: