Lockheed Martin ռազմաարդյունաբերական կոնցեռնի մաքուր շահույթի ծավալը 2013-ի չորրորդ եռամսյակում, 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 14 տոկոսով, քանի որ պետական ծախսերի կրճատումն ազդել է վաճառքի վրա և ստիպել կոնցեռնին կրճատել աշխատակազմի մի մասը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Lockheed-ի մաքուր շահույթն անցած եռամսյակում կազմել է 488 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի դիմաց 1.50 դոլար՝ 2012-ի նույն ժամանակահատվածի 569 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի 1.73 դոլարի դիմաց:
Lockheed-ի եռամսյակային եկամուտը կրճատվել է՝ 2012-ի 12.1 միլիարդ դոլարից հասնելով 11.53 միլիարդ դոլարի:
2013-ի վերջին պատվերների ծավալը կազմել է 82.6 մլրդ դոլար: Ընթացիկ տարում պատվերների պորտֆելը կազմում է 41.5-43 միլիարդ դոլար:








































