Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Արմեն Սարգսյանը հեռուստամարաթոնի ընթացքում կոչ արեց համախմբվել հանուն հայրենիքի շենացման

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում կոչ արեց բոլորին համախմբվել հայրենիքի ու հայության վեհ գաղափարի շուրջ և կարևոր ներդրումը բերել հայրենիքի շենացմանը։ Նախագահի ուղերձը հնչեց հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ։

Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմամյա գործունեությունը՝ նախագահը հիշեցրեց, որ այս տարիների ըթնացքում հանգանակվել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար, որի միջոցով շատ ծրագրեր են իրականացվել թե’ Հայաստանում, թե’ Արցախում։ «Մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ այս բոլոր տարիների ընթացքում իրենց աջակցությունը, ներդրումն ու լուման են բերել հիմնադրամի աշխատանքներին։ Ժամանակն է վերանայել, վերագնահատել այն, ինչ արվել է մինչ օրս և մտածել ապագայի մասին»,- ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ 20-րդ դարի վերջում ստեղծված հիմնադրամը կարիք ունի վերագնահատել իր անցած ճանապարհն ու նոր մոտեցումներ որդեգրել։

«Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը գործի ոչ միայն որպես կառույց, որն աջակցում է Հայաստանին ու Արցախին, օգնում է այս կամ այն ծրագրի իրականացմանը, այլև դառնա ազգային գործակալություն, որի նպատակն է զարգացնել Հայաստանը, Արցախն ու, ինչու ոչ, նաև Սփյուռքը։ Այսինքն, ես ակնկալում եմ, որ հիմնադրամը վերսկսի գործունեությունը ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլև կամաց-կամաց գործունեություն ծավալի նաև Սփյուռքում»,- ասաց նախագահը։

Նա նշեց, որ եկել է ժամանակը, որ ողջ հայ ժողովուրդը միավորվի իր գործունեության բոլոր ոլորտներում՝ կրթական, մշակութային, գործարար կամ քաղաքական։ «Ժամանակն է, որ հանդես գանք աշխարհի առջև որպես միասնական և հզոր պետություն։ Փորք պետություն, բայց հզոր պետություն։ Մենք փորք պետություն ենք, բայց համաշխարհային ազգ և մեր ողջ ազգի ներուժը ներդնելով կարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր։Կոչ եմ անում միավորվել, համախմբվել հայրենիքի, Արցախի, հայության վեհ գաղափարի շուրջը և ձեր կարևոր ներդրումը բերել մեր հայրենիքի շենացմանը»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը։

Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը: Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:

Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները: Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում: Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն- 2018»-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում