Nissan ընկերությունը հեռացրել է Կառլոս Գոնին տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, ինչպես նաև տնօրեն-ներկայացուցչի պաշտոնից՝ հաղորդում է NHK ճապոնական հեռուստատեսությունը:
Այս որոշումը կայացվել է Գոնի ձերբակալման ֆոնին՝ կապված ֆինանսական խարդախության կասկածի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Renault-Nissan-Mitsubishi- ի ղեկավարի փոխհատուցման գումարը 2016թ․ կազմել է մոտավորապես 1,1 մլրդ իեն, կամ մոտ 9,7 մլն դոլար: 2017-ին նա ասել է, որ ընդհանուր առմամբ 33% -ով պակաս է վաստակել:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մեյրը տեղեկացրել է, որ Renault-ի տնօրենների խորհրդին խնդրելու է նրան փոխարինող գտնել: