Հյուսիսային Կորեայում խիստ գաղտնի զորավարժություններ են անցկացվում՝ Սեուլի գլխավոր օդային դարպասների՝ «Ինչհոն» միջազգային օդանավակայանի վրա հարձակում մշակելու համար: Դրանցում ներգրավել են հատուկ ինքնաթիռների, որոնք կիրառվում են Հարավի տարածք դեսանտայիններ տեղափոխելու համար:
«Հարավային Կորեայի կառավարությունը խորը վերլուծության է ենթարկել հունվարի 19-ին Հյուսիսում հատուկ նշանակության ջոկատների զորավարժությունները և հանգել այն եզրակացության, որ դրանք քաղաքացիական օդանավակայանի վրա հարձակվելու նախապատրաստություններ են»,- «Չունան իլբո» թերթին հայտնել է աղբյուրը:
Նրա խոսքերով՝ «Ինչհոն» օդանավակայանում խստացվել են անվտանգության միջոցառումները և բարձրացվել է ռազմական պատրաստականությունը:










































