«Գազպրոմը» հաստատել է «Թուրքական հոսքով» Սերբիա, Հունգարիա և Բուլղարիա գազամատակարարման վերջնական երթուղին, գրում է Կոմերսանտը:
Պարբերականի տվյալներով «Թուրքական հոսքով» Սերբիա և Բուլղարիա գազ կմատակարարվի 2020թ.-ին, Հունգարիա՝ 2021թ.-ին, իսկ Սլովակիա 2022թ.-ի երկրորդ կեսին:
Սա, ընդգծում է պարբերականը, արդեն 2022թ.-ից հնարավորություն կտա հրաժարվել Ուկրաինայի տարածքով գազի տրանզիտից: Նշվում է նաև, որ այս երթուղին, ըստ էության, կրկնում է «Հարավային հոսքը», որը 2014թ.-ին սառեցվել էր ամերիկյան իշխանությունների ճնշման ներքո:









































