Wednesday, 17 06 2026
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Սուտը, որ բերեց Կարեն Կարապետյանին

Փաշինյանի մոտ ստացվում է միայն քայլել և հանրահավաք անել, ոչ թե տնտեսություն զարգացնել՝ հայտարարում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Տնտեսության թեման շատերը դիտարկում են թավշյա հեղափոխության, այսպես ասած, աքիլլեսյան գարշապար, թույլ տեղ: Մինչդեռ իրավիճակն այստեղ անշուշտ հարաբերական է, քանի որ տնտեսությունը բավականին առանձնահատուկ երևույթ է, և դրանում տեղի ունեցող փոփոխությունները կամ լայն փոփոխությունները արտահայտվում են ժամանակային բավականին ուշ կտրվածքով:

Եվ այս իմաստով իհարկե տնտեսության չափման միավորների խնդիրն այլ է: Եթե տնտեսությունը չափվում է նրանով, թե ինչքան աճ է գրանցվել, ապա այստեղ, իհարկե, արդյունքը կարող է լինել անբավարար, նույնիսկ որոշակի նվազում կա ՀՀԿ տարիների համեմատ, համենայնդեպս՝ վերջին տարվա: Մյուս կողմից, սակայն, եթե չափվում է իրավիճակը հեղափոխության և կոռուպցիոն համակարգի ապամոնտաժման պրոցեսի շրջանակում, ապա տնտեսությունը բավականին կայուն վիճակում է, որովհետև այդ խորքային վերափոխումը չի բերել կտրուկ և խոշոր անկումների, ցնցումների, անկայունության:

Այլ հարց է, իհարկե, այն, թե ինչ քայլեր են արվում արդեն ապագան կառուցելու համար: Այստեղ, իհարկե, բաց կա և ընդհանուր ուղենշային փիլիսոփայության մասով, նոր կառավարության ողջունելի մոտեցումներով հանդերձ, ներառական տնտեսության կառուցում և խթանում, որտեղ հիմքում կլինի բազմաֆունկցիոնալությունն ու փոքր և միջին բիզնեսի խթանումը, տնտեսական աճ ստեղծողների շրջանակի էական ընդլայնումը, կա իհարկե ավելի կոնկրետ ճանապարհային քարտեզի կարիք: Եվ այդ իմաստով անշուշտ նախընտրական շրջանը պետք է լինի որոշակի չափման կետ:

Մյուս կողմից, հարց է ծագում՝ իսկ ի՞նչ էր կարողանում ՀՀԿ-ն տնտեսության զարգացման առումով: ՀՀԿ-ն կարողանում էր այն, որ կառավարման տասնամյակում Հայաստանից հեռանում էր մոտ 400 հազար մարդ, իսկ աղքատությունը համառորեն չէր նվազում 30 տոկոսից, և դա՝ պաշտոնապես: ՀՀԿ տնտեսական քաղաքականության առանցքում սուտն էր, սակայն ոչ միայն վիճակագրական, խոստումնային սուտը հանրության նկատմամբ, այլ նաև սուտը միմյանց նկատմամբ:

Մասնավորապես, սուտը, թե Կարեն Կարապետյանը կլինի 2018 թվականի վարչապետը, կփոխարինի Սերժ Սարգսյանին: Մի բան, որին հավատացնելով՝ Կարեն Կարապետյանը բերվեց Հայաստան վարչապետի պաշտոնի համար, մի կողմից՝ հանրության աչքին իշխանության փաթեթավորումը փոխելու համար, մյուս կողմից՝ Կարեն Կարապետյանի գլխավոր հովանավոր Սամվել Կարապետյանին շահագրգռելու համար, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անի: Արդյունքը Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծումն էր, որը, սակայն, ստին տրվեց մասնակի, այսինքն՝ ստեղծվեցին, թվեր հայտարարեցին, սակայն իրական գործի անցան այնքանով, որքանով տեսնում էին իշխանությունը իրենց մենեջերին փոխանցելու առարկայական գործընթաց: Երբ ակնառու դարձավ, որ այդ գործընթացը հետ է շրջվում, և Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հանձնել իշխանությունը Կարեն Կարապետյանին, Հայաստանի ներդրողների ակումբը սկսեց գործնականում զուտ ֆորմալ գոյություն, դե իսկ ապրիլից հետո արդեն այն ընդհանրապես չկա՝ Կարեն Կարապետյանի հետ միասին:

Ահա այն, ինչ ՀՀԿ-ն է կարողացել անել տնտեսության ոլորտում, որով իբր թե ներկայանում է որպես նոր Հայաստանում լուրջ և միակ ընդդիմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում