Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները կարող են մասնակցել ընտրություններին, եթե հրաժարվեն պայքարի բռնի մեթոդներից: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է երկրի վարչապետի պարտականությունները կատարող Հազեմ Բեբլաուին:
«Մուսուլման եղբայրները» հավաստում են, որ պատասխանատվություն չեն կրում Եգիպտոսում անցած տարի հաճախակիացած բռնության դեպքերի համար:
Այդ շարժումը գլխավորել է 2011-ին Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո Եգիպտոսի առաջին ժողովրդավար ուղով ընտրված կառավարությունը, սակայն ռազմական հեղաշրջումից կես տարի անց անձամբ հայտնվել օրենքից դուրս ու նոր իշխանությունների կողմից որակվել «ահաբեկչական»:
Բեբլաուին ընդգծել է, որ անցած շաբաթ հանրաքվեով ընդունված Եգիպտոսի նոր Սահմանադրությունը առաջին քայլն է դեպի ժողովրդավարություն, և առաջիկա կես տարում երկրում կընտրվեն նոր նախագահ ու նոր խորհրդարան:







































