Թուրքական խորհրդարանի նիստի ընթացքում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ դատական բարեփոխումների օրինագծի շուրջ տարաձայնությունների պատճառով:
Փաստաթղթի ընդունման դեպքում երկրի կառավարությունը մեծ վերահսկողություն կստանա դատական համակարգի նկատմամբ՝ նշում է «Ինտերֆաքսը»:
Նման փոփոխությունների դեմ հադես եկող ընդդիմությունը համարում է, որ բարեփոխումը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թույլ կտա զրոյի հավասարեցնել կաշառակերության սկանդալների հետաքննությունները:
Գլխավոր ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար Բյուլենթ Թեզջանը տուժել է ծեծկռտուքի ժամանակ և ավելի ուշ տարվել է հիվանդանոց: Արդյունքում օրինագծի վերաբերյալ քննարկումները տեղափոխվել են ուրբաթ:












































