ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր որոշումներն արգելափակող որոշ դատավորների «Օբամայի դատավորներ» է անվանել: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ գերագույն դատավոր Ջոն Ռոբերթսին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ այդ մարդիկ միանգամայն այլ տեսակետ ունեն նրանցից, որոնք պատասխանատու են ԱՄՆ-ի անվտանգության համար:
Նշենք, որ Ռոբերթսը կշտամբել է Սպիտակ տան առաջնորդին, որովհետև վերջինը Կալիֆորնիայի դատարանի ներկայացուցչին «Օբամայի դատավոր» է անվանել՝ միայն ԱՄՆ մուտքի անցակետերում փախստականներին ապաստան հատկացնելու որոշումը չեղարկելու համար:











































