Friday, 10 07 2026
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի

«….իմ արունը խմել ա…». նոր մանրամասներ «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետի սպանության գործից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետի սպանության գործի քննությունը:

54-ամյա Մկրտիչ Պողոսյանը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքում կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 20-ն անց 40-ի սահմաններում Երևանի Վարդանանց փողոցում:

Տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը իր մեքենայի միջից հանել է որսորդական հրացանը ու, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, սպանելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել «Անելիք» բանկի իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին և տեղում սպանել է նրան:

Սպանվածը ծնունդով Շիրակի մարզից էր, նախկին դատավոր Լեռնիկ Աթանյանի որդին, երկու անչափահաս երեխաների հայր:

Ըստ գործի նյութերի՝ Մկրտիչ Պողոսյանը մի քանի տարի շարունակ գույքային վեճ է ունեցել «Անելիք» բանկի հետ: Նա մի քանի հանդիպում է ունեցել տուժող Հ. Աթանյանի հետ: Հերթական մերժողական պատասխանը ստանալով բանկի իրավաբանական ու խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետից՝ Մկրտիչ Պողոսյանը վճռել է կյանքից զրկել նրան:

Մի քանի ժամ անց նա որսորդական հրացանից կրակել ու սպանել է Հ. Աթանյանին:

Դեռ 2012 թվականին Մկրտիչ Պողոսյանը վաճառել է իրենց ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանը:

Ռեստորանի ներսում եղած գույքը պայմանագրով անհատույց օգտագործման է հանձնվել ռեստորանի նոր սեփականատիրոջը: Վերջինս ռեստորանը գրավադրել է «Անելիք» բանկում ու դրա դիմաց ստացել է 1 միլիոն 300 հազար դոլար վարկ: Հետագայում նա վարկային պարտավորությունները չի կատարել, գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը:

Մկրտիչ Պողոսյանը դիմել է բանկին՝ ռեստորանում մնացած շարժական գույքի դիմաց բանկից պահանջելով 300 հազար դոլար: Բանկը մերժել է Մկրտիչ Պողոսյանին՝ պատճառաբանելով, որ անշարժ գույքի հետ միասին գրավադրված է եղել նաև ռեստորանում առկա շարժական գույքը, որի վրա նույնպես բռնագանձում է տարածվել, այն ևս դարձել է բանկի սեփականությունը և չի կարող վերադարձվել:

Մկրտիչ Պողոսյանը այդ հարցով դիմել է բանկի իրավաբան, ապա և վարչության պետ Հովհաննես Աթանյանին, բայց միշտ մերժում է ստացել: Նա դիմել է նաև դատարան, բայց քաղաքացիական գործի քննությունը դեռ չավարտված՝ իմացել է, որ «Անգելինա» ռեստորանը ներսում առկա գույքով հանդերձ շահագործվում է: Այդ հանգամանքը Պողոսյանին հանել է հունից…

Նախաքննության սկզբում Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սակայն երբ քննության ընթացքում պարզվել է, որ սպանությունը կապված է տուժողի ծառայողական գործունեության կատարման հետ, Մկրտիչ Պողոսյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել հոդվածի ավելի ծանր մասով՝ 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Այս գործը դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում է 2016 թվականի հուլիսից: Ամբաստանյալը մի քանի պաշտպան է փոխել այս ընթացքում, ներկայումս նրա շահերի պաշտպանը փաստաբան Ա. Սիրունյանն է:

Հերթական անգամ դատարան չէր ներկայացել գործով վկա Էդվարդ Ս.-ն: Կողմերն արձանագրեցին, որ դատարանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է՝ նշված վկայի ներկայությունը դատարանում ապահովելու համար, սակայն դա չի հաջողվել: Պաշտպանական կողմը չառարկեց, որ դատարանում հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքը:

Վկան նշել էր, որ Մկրտիչ Պողոսյանին, որպես հարևանի՝ ճանաչում է շուրջ 6 տարի: Ապրում է Աշտարակում, որտեղ կնոջ հետ ապրում էր նաև Մկրտիչ Պողոսյանը:

Վկան հայտնել էր, որ Մկրտիչը մտերիմ էր իր հետ, նա իրեն պատմել էր, որ խնդիրներ ունի «Անելիք» բանկի հետ:

Վկային հայտնի էր, որ բանկը պարտքերի դիմաց բռնագանձել էր «Անգելինա» ռեստորանը՝ շարժական գույքի հետ միասին: Մկրտիչը դատական կարգով պայքարում էր ռեստորանում եղած գույքի դիմաց փոխհատուցում ստանալու համար:

Վկա Էդվարդ Ս.-ն նշել է, թե Մկրտիչը պարբերաբար դժգոհել է, որ դատական նիստերը միշտ հետաձգվում են: Նա հայտնել է, որ ռեստորանի գույքի վրա կալանք էր դրված, բայց բանկի իրավաբանների շեֆը անօրինական կերպով գույքը վաճառել է, նա դրա իրավունքը չուներ:

Ըստ վկայի՝ Մկրտիչն ասել է, թե «Անելիք» բանկի իրավաբանների շեֆը իր «արունը խմել է»: Մկրտիչը զայրացած պատմել է, որ «այդ տղան» իր հետ խոսակցության ժամանակ իրեն «ծաղրել է»…

Վկան նշել է, թե Մկրտիչը ոչինչ չի ասել բանկի իրավաբանների «շեֆին» վնասելու ցանկության մասին: Իսկ դեպքի օրը, երբ ինքը հեռուստատեսությամբ լսել է բանկի իրավաբանի սպանության մասին, ենթադրել է, որ Մկրտիչը սպանած կլինի…

Դեպքի օրը, սպանությունից 20 րոպե հետո վկա Էդվարդ Ս.-ն իր հեռախոսահամարից զանգել էր Մկրտիչին՝ իմանալու համար, թե որտեղ է: Մկրտիչն ասել էր, թե Երևանում է, շուտով տուն կվերադառնա: Սակայն նա այդպես էլ չի վերադարձել…

Գործով վկաների հարցաքննությունը վերջապես ավարտված հայտարարվեց:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Սիրունյանը հայտարարեց, որ մինչև ամբաստանյալի հարցաքննությանն անցնելը պաշտպանական կողմը լրացումներ ունի, որոնք կկատարի հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 29-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում