Tanushka28 բլորգերը բազմիցս մեզ հետ կիսվել է աստղերի թարմ ֆոտոշարքերով: Այս անգամ հանրության ուշադրությանն են ներկայացվել Կառլա Բրունիի՝ Тhe Edit ամսագրի համար արված լուսանկարները:
Իտալա-ֆրանսիական թոփ-մոդելը, երգչուհին, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը հերթական անգամ հիացրել է հոյակապ աշխատանքով: Ոճային լուսանկարները նորից ու նորից դիտելու ցանկություն է առաջանում:
Հիշեցնենք, որ Բրունին վերջերս նշել է իր 46 ամյակը, բայց նրան նայելիս երբեք այդ մասին չես մտածի:









































