Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ինքը համես մարդ է, այլ չ թե բռնապետ՝ ինչպես շատերն են կարծում: Այս մասին գրում է Excelsior-ը:
«Ինձ համար էական չէ ինձ բռնապետ կոչում են, թե ոչ: Թող գրողի ծոցը կորչեն ինձ բռնապետ անվանողները: Ես գիտեմ, թե ով եմ: Ես արհմիութենական պայքարի և Սիմոն Բոլիվարի արժեքներով դաստիարակված մի համեստ մարդ եմ: Ես չէի կարող բռնապետ լինել», – հայտարարել է Նիկոլաս Մադուրոն:
Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունները, Կոլումբիայի նախագահը և Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) երկրների ղեկավարները Մադուրոյին բռնապետ են անվանել:











































