Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ:
«ԵՏՄ անդամ պետությունների հետ անցկացվում է կոնֆրոնտացիայի ճանապարհ Հայաստանի կողմից, և մենք դա շատ մտահոգիչ ենք համարում»,- Ղրղըզստանի հետ համաձայնագրի վավերացման հարցի քննարկմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով, որ փոխհարաբերությունները դառնում են շատ վտանգավոր:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը շատ տարօրինակ է արձագանքում Ռուսաստանին, ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին վերաբերող իրավիճակներին և շատ մեղմ է արձագանքում, երբ ԱՄՆ-ը կոչ է անում հրաժարվել մեր «տրադիցիաներից» կամ Արցախի ազատագրված տարածքներից. «Ինչո՞ւ է կոնֆրոնտացիայի ճանապարհով գնում ԵՏՄ-ի մեր գործընկերների հետ դիալոգը: Ինչո՞ւ է վարչապետը Պուտինին ասում, թե պետք չէ խառնվել մեր ներքին գործերին, իսկ Բոլթոնին՝ ոչ»:
Նա կոչ արեց դադարեցնել կոնֆրոնտացիան գործընկեր և դաշնակից պետությունների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:











































