Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Դ!եմ եմ»-ի դիրքորոշումը սոցիալ-քաղաքական դաշտում

Քանի որ շարունակաբար մեկնաբանվում, քննարկվում ու շահարկվում է սոցիալ-քաղաքական դաշտում մեր դիրքորոշման, քաղաքականացվել-չքաղաքականացվելու հարցերը, հարկ ենք համարում տալ սույն պարզաբանումը. «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:

Քանի որ օրենքը շոշափում է սոցիալական քաղաքականության կարևորագույն հարց, մեր առջև դրված է նպատակ՝ լուծելու սոցիալ-քաղաքական կարևորագույն խնդիր՝ ի շահ ՀՀ քաղաքացու: Այս իմաստով մենք, ուզենք, թե չուզենք, գտնվում ենք որոշակի քաղաքական հարթության մեջ:

Բայց մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության:

Մենք ունենք խնդիր՝ լուծելու նշված սոցիալ-քաղաքական հարցը ի շահ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ստիպելով ցանկացած՝ թե ներկա, թե ապագա, իշխանությանը պատասխանատու զգալ իրեն քաղաքացիների առաջ և իր գործողություններում առաջնորդվել բացառապես քաղաքացիների շահերով:

Հենց այս դիրքորոշումն է եղել ի սկզբանե առանցքային, եւ շարունակում է մնալ այդպիսին, որի շուրջ համախմբվել են տարբեր ուժեր եւ կառույցներ: Եւ այս կոնտեքստում է, որ տեղի ունի համագործակցություն ցանկացած անհատի, ուժի, խմբակցության, քաղաքացիական նախաձեռնության հետ, քանի դեռ իրենք կիսում են մեր մտահոգությունները՝ տվյալ օրենքի նկատմամբ, ու համարում են իրենց նախ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ապա՝ ունեն օրենքով չարգելված որեւէ այլ պատկանելություն:

Հուսով ենք, որ պարզաբանումը հստակ է, ուստի և վերջ կտրվի մեր դիրքորոշման շուրջ անհարկի մեկնաբանություններին:

 

dem.am 

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում