Ford ամերիկյան ավտոարտադրող ընկերությունը մտադրվել է նոր ավտոմեքենաներում վերացնել «նորույթի բույրը»՝ գնորդների բողոքների պատճառով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ընկերությունը «բույրի ոչնչացման գործընթաց» պատենտի հայտ է ներկայացրել`աշխարհի տարբեր մասերում հաճախորդների հարցումները բավարարելու համար: Դրա համար նախատեսում են ավտոմեքենայում միաժամանակ միացնել և՛ տաքացուցիչը, և՛ օդափոխիչը, ինչպես նաև պատուհանները բաց թողնել արևի տակ`այնքան, մինչև բույրը ներծծվի:
Նշվում է, որ նոր ավտոմեքենաների բույրը ամենաշատը զայրացնում է չինացի վարորդներին:
«Եթե դա խնդիր է, մենք, իհարկե, այն կլուծենք: Ես կարծում էի, թե բոլորին է դուր գալիս նոր ավտոմեքենայի բույրը: Ավտոլվացման կետերում անգամ հատուկ բույրեր են վաճառվում`այն վերադարձնելու համար»,-ասել է Ford-ի աշխատակից Զաք Անդերսոնը:









































