Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջոն Փոլ Մաքալիսթերը Մադագասկարում անսպասելիորեն վախճանվել է, երբ նշելիս է եղել աղիների քաղցկեղից իր բուժվելը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նա ճամփորդության է մեկնել ընկերոջ՝ Քրեյգ Փարքի հետ:

Կղզի ժամանելուց քիչ անց 38-ամյա Մաքալիսթերն իրեն վատ է զգացել: Թեստերի արդյունքները ցույց են տվել, որ քաղցկեղը կրկնվել է: Չնայած բժիշկների ջանքերին՝ բրիտանացուն չի հաջողվել փրկել:












































