Միք Ջագերը սերիալ ու մյուզիքլ կթողարկի բեք-վոկալիստների մասին: THR ինտերնետ-պարբերականի հաղորդմամբ՝ The Rolling Stones-ի վոկալիստն ու Վիկտորյա Պիերմանը բանակցություններ են վարում «20 ֆուտ մինչև աստղ դառնալը» վավերագրական ֆիլմի մոտիվներով հեռուստաշոու ու բեմադրություն պատրաստելու շուրջ:
THR-ը գրում է, որ բրոդվեյան մյուզիքլին կարող են մասնակցել որոշ բեք-վոկալիստներ, որոնք հայտնվել են ժապավենում: Այսպես, սպասվում է, որ այնտեղ կհայտնվի Դարլին Լավը (նա 1960-ականներից երգել է Էլվիս Փրեսլիի, Beach Boys-ի ու այլ հայտնի կատարողների հետ) ու Լիզա Ֆիշերը (հանդես է եկել The Rolling Stones-ի, Թինա Թերների ու Nine Inch Nails-ի հետ):
Պիերմանն ու Ջագերը լինելու են շոուի պրոդյուսերները:
Հայտնի չէ՝ արդյոք նկարահանվելո՞ւ են այն նույն բեք-վոկալիստները, որոնք խաղացել են ֆիլմում:









































