Մոսկվայի հաշտարար դատարանը ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային 200 ժամ հարկադիր աշխատանքի է դատապարտել՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մասին հոդվածով, ինչպես նաև ի օգուտ ժողովրդական արտիստի կգանձվի 200 հազար ռուբլի՝ բարոյական վնասը փոխհատուցելու համար, հաղորդում է Ռիա Նովոստին:
Հետաքննության վարկածով Վիտալինան գաղտնի տեսախցիկ է տեղադրել ամուսնու աշխատասենյակում, որն աշխատել է 6 ամիս: Հետագայում նա ձայնագրությունները տրամադրել է հայտնի թոք-շոուներից մեկին:
Արմեն Ջիգարխանյանը չի մասնակցել դատական լսումներին՝ առողջական խնդիրների պատճառով:
![]()









































