Saturday, 04 07 2026
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան

Փաշինյանին սովորելու համար ժամանակ է պետք, բայց Լուկաշենկոն էլ իշխանության է եկել ճիշտ այնպես, ինչպես պարոն Փաշինյանը

«Դա Լուկաշենկոյի ոճն է, ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ տասներորդ անգամ է, որ նա այդպես է ներկայացնում իր պետության շահերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և Բելառուսի արտգործնախարարության արձագանքին։

Իսկանդարյանը հավելեց. «Այլ հարց է, որ նախկինում այդ ոճը Հայաստանին առանձնապես չէր վերաբերում կամ էլ Հայաստանը Բելառուսի առաջնահերթություններում չուներ այսչափ կարևորություն»։

Մեր այն դիտարկմանը, թե Փաշինյանը և Հայաստանում տեղի ունեցածն այնքան էլ ընկալելի չէ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ը ծեր դիկտատորների ակումբ է, որտեղ նստած չեն սիրում իրենց ոչ նման մարդկանց։ Այո՛, Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն մարդիկ են, որոնք շատ վաղուց իշխանության ղեկին են, բայց մյուս կողմից էլ, ՀԱՊԿ-ի կազմի մեջ է Ղրղըզստանը, որը ապրել է այդ նույն փողոցային քաղաքականությունն ու հեղափոխական փոփոխությունները։ Ընդհանրապես, եթե իմ տարիքի մարդիկ հետաքրքրված են 90-ականների քաղաքականությամբ, ապա կհիշեն, որ Լուկաշենկոն իշխանության է եկել ճիշտ այնպես, ինչպես պարոն Փաշինյանը։ ՀԱՊԿ-ում տարբեր առաջնորդներ են, և ժամանակ է պետք նոր առաջնորդներին սովորելու համար, ցանկացած կոլեկտիվում այդպես է»։

Իսկանդարյանը միևնույն ժամանակ նշում է՝ Փաշինյանը տարբերվում է ՀԱՊԿ անդամ մյուս ղեկավարներից, բայց պետք չէ մտածել, թե այդ գործոնը որոշակի ազդեցություն ունի. «Ասել, որ երբ տեսնում են մի մարդու, որը նման ճանապարհով է եկել իշխանության ու այնպիսի անձնական տհաճություն են զգում, որ հաց ուտել չեն կարողանում՝ այդպես մտածել պետք չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում