Հեղափոխությունից հետո մոտ 8000 քաղաքացի դիմել է՝ անդամագրվելու ՔՊ-ին։ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը չի կարծում, որ վտանգ կա կուսակցության հանրապետականացման․«Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Այն մարդիկ, ովքեր անդամագրվում են ՔՊ-ին պաշտոն ստանալու ակնկալիքով, շատ մեծ հիասթափություն կարող են ապրել, որովհետև մեր կուսակցության՝ կառավարող ուժ լինելու պարագայում կադրային քաղաքականությունը պայմանավորված չի լինելու կուսակցության անդամ լինելու փաստով»,-ասաց նա։









































