Daily Star-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Լոնդոնի «Չելսի»-ի կիսպաաշտպան Խուան Մատայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տեղափոխության մանրամասները:
25-ամյա ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի, որից հետո կստորագրի 4.5 տարվա պայմանագիր: Մատայի շաբաթական աշխատավարձը կկազմի 150.000 ֆունտ:
«Յունայթեդ»-ը խաղացողի տրանսֆերի դիմաց «Չելսի»-ին կվճարի 31 մլն ֆունտ:
Սպասվում է, որ Անգլիայի գործող չեմպիոնի կազմում իր մեկնարկային խաղը կանցկացնի հունվարի 28-ին՝ Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում կայանալիք «Քարդիֆ»-ի դեմ:







































