Friday, 07 06 2024
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել

Իսկական «բեսպրեդել»․ Ինչպես են Հովիկը, Համլետն ու Պատվականն առևանգել անմեղ Ճտին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Գալստյանի և նրա ղեկավարած ՍՊԸ-ի երեք աշխատողների գործի դատավարությունը:

47-ամյա Գևորգ Գալստյանը « Հայր և որդի Գալստյաններ» ՍՊԸ-ի տնօրենն է: Նա իր հետ հանցավոր արարքի կատարմանը տարել է նույն ՍՊԸ-ի փոխտնօրեն, 37-ամյա Հովիկ Ալավերդյանին, ՍՊԸ-ի բանվորներ՝ Նորաբաց գյուղի բնակիչներ, եղբայրներ՝ 34-ամյա Համլետ Գրիգորյանին և 28-ամյա Պատվական Գրիգորյանին:

Ըստ դատական ակտի՝ նախորդ օրը կրտսեր եղբոր՝ Գարիկ Գալստյանի հետ վիճաբանելու կապակցությամբ Հարություն Ավագյանից պարզաբանումներ ստանալու նպատակով Գևորգ Գալստյանն իր ՍՊԸ-ի երեք աշխատողների հետ նախնական համաձայնությամբ, նրանց հետ, իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով գնացել է Հարություն Ավագյանին առևանգելու:

2013 թվականի սեպտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում նրանք գնացել են Ներքին Չարբախում բնակվող Ավագյանի տան մոտ, կանչել են նրան: Երբ վերջինս տնից դուրս է եկել, Համլետը, Պատվականը և Հովիկը իրենց տնօրենի խրախուսական հայացքի ներքո բռնության միջոցով Հարությունին նստեցրել են «Մերսեդես» ավտոմեքենան, իրենք էլ են նստել, ապա Գևորգ Գալստյանը վարել է մեքենան, ու հեռացել են՝ բացահայտ առևանգելով Հարություն Ավագյանին:

Նրան տարել են Նորաբաց գյուղ, մի քանի ժամ պահել «Հայր և որդի Գալստյաններ» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասում և բաց են թողել:

Ամբաստանյալները դատարանում հրաժարվել են ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ Գևորգ Գալստյանը հայտնել է, թե կրտսեր եղբոր հետ նախորդ օրվա վիճաբանության վերաբերյալ ցանկացել է խոսել Հարություն Ավագյանի հետ:

Իր մեքենայով Հովիկի, Համլետի ու Պատվականի հետ գնացել են Հարությունի տուն: Ձայն են տվել:

Երբ Հարությունը դուրս է եկել տան դարպասներից, իր պահանջով Համլետը Հարությունի ձեռքից քաշելով՝ նստեցրել է մեքենա: Հարությունին տարել են Նորաբաց գյուղի իրենց արտադրամաս: Որոշ ժամանակ հետո նրան բաց են թողել:

Տուժող Հարությունը հայտնել է, թե ինքը ստիպողաբար չի նստել Գևորգ Գալստյանի վարած «Մերսեդեսը»: Իր նկատմամբ բռնություն չեն գործադրել, չեն հարվածել, իրեն չեն առևանգել: Դատարանն այս ցուցմունքը գնահատել է որպես ոչ արժանահավատ:

Նախաքննական ցուցմունքում Հարությունն ասել է իր նկատմամբ բռնության գործադրման, ստիպողաբար մեքենա նստեցնելու մասին: Ասել է նաև, որ այդ ընթացքում իր մորը հրել են, նա ընկել է գետնին:

Հարությունի մայրը հայտնել է, որ դեպքի օրը դարպասների մոտից կանչել են՝ Ճուտ: Ինքը դուրս է եկել, ասել, որ իրենց տանը «Ճուտ» չկա: Պահանջել են, որ որդուն դուրս կանչի:

Որդին քնած է եղել, ինքն արթնացրել է, ասել, որ դրսում կանչում են:

Հարությունը հագնվել ու դուրս է եկել: Ինքը գնացել է որդու հետևից: Տեսել է, որ երեք հոգի հարձակվել են որդու վրա, բռնել ոտքերից ու ձեռքերից և հարվածելով՝ փորձել են նստեցնել դարպասի մոտ կանգնած սև մեքենան: Հարձակվողներին խանգարելու համար ինքը բռնել է որդու ոտքերից, բայց Համլետը հարվածել, իրեն վայր է գցել: Հարությունին նստեցրել են մեքենա ու տարել անհայտ ուղղությամբ: Որդին տուն է վերադարձել ժամը 16-ին:

Տուժողն այս ցուցմունքը պնդել է նաև մեղադրյալների հետ առերես հարցաքննության ժամանակ:

Հարությունի մոր ցուցմունքներին համահունչ ցուցմունքներ է տվել նրա ընկերուհին, ում տուն է գնացել Հարությունը՝ առևանգողների մոտից ազատվելուց հետո, և ասել, որ իրեն ստիպողաբար տարել են պարզաբանման, բայց պարզվել է, որ թյուրիմացություն է եղել, ինքը նախորդ օրը ոչ մեկի հետ չի վիճել:

Հարությունի հարևանուհին հայտնել է, թե դեպքի օրվա առավոտյան փողոցից լսել է հարևանուհու բղավոցը: Դուրս է եկել ու տեսել՝ ինչպես են երեք անծանոթ երիտասարդներ Հարությունին քաշելով նստեցնում դարպասի մոտ կայանած մեքենան: Մայրը բռնել է որդու ոտքերից, բայց երիտասարդներից մեկը հարվածել է, նրան գցել գետնին, ապա հետևի աջ դռնից Հարությունին նստեցրել են մեքենա ու տարել:

Ահա այսպես մսամթերքի արտադրամասի տերը «բեսպրեդելի» հասնող «պարզաբանում» է կատարել՝ իր աշխատողներին տանելով մարդու առևանգման:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել չորս ամբաստանյալների մեղքը մարդու առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Գևորգ Գալստյանն ու Համլետ Գրիգորյանը դատապարտվել են 5-ական, իսկ Հովիկ Ալավերդյանն ու Պատվական Գրիգորյանը՝ 4-ական տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի դատավճիռն ի կատար ածելու օրվանից, երբ դատապարտյալները կալանքի տակ կառնվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում