Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է ադրբեջանական դիվերսիաներին բռնությունից խուսափելու հորդորով

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնությունից ու շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆը: Մեկնաբանելով լրագրողի հարցը շփման գծում վերջին միջադեպերի վերաբերյալ՝ նա նշել է, որ տեղյակ չէ կատարվածի մանրամասներին:

«Մենք հորդորում ենք կողմերին փորձել զերծ մնալ բռնությունից ու աշխատել խաղաղ միջոցներով»,-ասել է Հարֆը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Իր հերթին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ կառավարությանը ռազմական աջակցություն չցուցաբերել Ադրբեջանին:

«Ադրբեջանի վերջին հարձակումը շփման գծում ևս մեկ անգամ հաստատում է, որ Կովկասում պատերազմ վերսկսելու Բաքվի ձգտումների հանդեպ համաշխարհային հանրության անտարբերության դիմաց հարկ է լինում վճարել մարդկային կյանքերով»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով հունվարի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիաներին շփման գծում, որի հետևանքով զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն մի քանի օր է ադրբեջանական կողմն ակտիվորեն գնդակոծում է հայկական դիրքերը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:

Հունվարի 22-ից՝ լույս 23-ի ամբողջ գիշերվա ընթացքում հակառակորդն անկանոն ու հաճախակի կրակի տակ է պահել հայ-ադրբեջանական սահմանը, PanARMENIAN.Net-ին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև հաստատեց երեկոյան տարածվող տեղեկությունները, որ Տավուշի գյուղերի ուղղությամբ ևս կրակել են։ Նա հավելեց նաև, որ հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկան: «Իրենք լավ կրակել են, մենք էլ պատասխանել ենք՝ ոնց պետք էր»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հրադադարը գիշերվա ընթացքում խախտվել է մոտ 300 անգամ:

Հունվարի 22-ին, մամուլի ասուլիսում նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին նշել էր, որ Ադրբեջանն արհամարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ խաղաղության մասին կոչերը՝ ձևացնելով, թե վերջիններս այլ կարծիք ունեն, ու որ նրանց հայտարարություններն իրեն չեն վերաբերվում: Նախարարը նաև համոզված է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ հասկանում է, բայց փորձում է իր ժողովրդի համար պատրանքնենր ստեղծել:

Մանրամասները՝ PanARMENIAN.Net-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում