Wednesday, 01 07 2026
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել

Համաժողով՝ նվիրված մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ծրագրին նվիրված համաժողով: Այն իրականացվել է Արդարադատության նախարարության և «Ներդաշնակ Զարգացում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այլք:

Արտակ Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները պետք է իրապես որակել որպես աննախադեպ և պատմական: Նրա խոսքով, բիզնեսն այն հիմնական շահառուներից է, որի վրա պետք է ամիջականորեն անդրադառնան ժողովրդական պայքարի պտուղները: «Այս առումով, որպես կարևորագույն քայլ, անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչն առաջիկա ընտրություններից հետո նոր թափ պիտք է առնի»,- նշել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում՝ պարզ և հասանելի նպատակների սահմանում՝ կոնկրետ ժամկետներում, հասարակության ամենալայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձևակերպված կարճաժամկետ և ռազմավարական առաջադրանքներով, հանրությանը շարունակական հեղափոխության գլխավոր շարժիչ պահելու համար:

 Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար և նշել, որ մասնավոր ներդրումների ներգրավման առաջնային խթաններից մեկը կոռուպցիայի բացակայությունն է: Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է նաև մրցունակ մասնավոր հատված ունենալու համար անհրաժեշտ նախապայմանները և ընդգծել մասնավոր հատվածի սուբյեկտների միջև հարաբերություններում առկա որոշ խնդիրների լուծման կարևորությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, անկասկած՝ հակակռուպցիոն համակարգի ներդրումը կարևոր է՝ որպես ընկերության գործունեությունը վերահսկելու միջոց՝ ուղղված ծախսերի թափանցիկության և հիմնավորվածության, ներդրումների կանխատեսելի և կանոնավոր վերադարձելիության ապահովմանը և այլն: «Այդուհաներձ՝ միջազգային հակակոռուպցիոն համակարգերի ստանդարտներին համապատասխանությունն առավելագույնս արդյունավետ է լինում, երբ այն ընկերության աշխատակիցների արժեհամակարգի մաս է կազմում, ինչպես դա ՎիվաՍել-ՄՏՍ-ում է: Հակակոռուպցիոն ու կաշառակերության կանխարգելմանն ուղղված՝ ISO 37001 և ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից, առաջին անգամ Հայաստանում, բխում է ոչ թե ընկերությանն հանդեպ իրավական պահանջներից, այլ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու մեր ցանկությունից ու կամքի դրսևորումից»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը և ընդգծել, որ իրենք դա արել են կամավոր կերպով:

Այնուհետև, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագիրը, որին հաջորդել է շահագրգիռ քննարկում հանդիպման մասնակիցների միջև:

Նշենք, որ բիզնեսին կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավելը, մասնավոր ոլորտի համար հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը հակակոռուպցիոն քաղաքականության կարևորագույն ուղղություններից են:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև տարբեր միջազգային գնահատումների արդյունքում ստացած հանձնարարականները, որոնք փաստում են մասնավոր ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ակտիվ քայլերի անհրաժեշտության մասին՝ ՀՀ արդարադատության նախարարությունը համագործակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ՝ համատեղ իրականացվող «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» խորագրով ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է վեր հանել մասնավոր ոլորտին խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերը և մշակել դրանց չեզոքացման պարզ, ինովացիոն և ժամանակակից մեթոդներ: Ծրագրի շրջանակում գործընկեր «Ներդաշնակ զարգացում» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել է համապատասխան միջազգային փորձը, իրականացվել են հարցումներ, որոնց արդյունքում հավաքագրվել են ինովացիոն գաղափարներ: Ծրագրի ընթացքում ստացված առաջարկները վերաբերում են հարկային, մաքսային ոլորտներին, լիցենզիաների, թույլտվությունների ստացման վերաբերյալ կարգավորումներին, գնումների համակարգին, և այլն: Ստացված առաջարկները հիմնականում նախատեսում են էլեկտրոնային կայքերի, պլատֆորմների, չատ բոտերի և նմանատիպ մեխանիզմների ստեղծում, որոնք առավել արագ և մատչելի կդարձնեն ծառայությունների ստացումը, տեղեկատվության փոխանակումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում