Իսրայելում հնագետները հայտնաբերել են խճանկարներով զարդարված 1500-ամյա տաճար: Տաճարը հայտնաբերվել է պլանային պեղումների ժամանակ, որն անցկացրել է Իսրայելի հնագիտության վարչությունը: Վերջինս տարածքն էր ուսումնասիրում նոր շրջանում շինարարություն սկսելուց առաջ:
Հայտնի է, որ կառույցը պատկանում է բյուզանդական դարաշրջանին: Ինչպես հայտնում է Foxnews-ը, ըստ գիտնականների՝ կառույցն, ամենայն հավանականությամբ, ծառայել է քրիստոնյաների ծիսակարգերի անցկացման վայր:
Կենտրոնական սրահը զարդարված է տարբեր կենդանիների՝ զեբր, ընձառյուծ, կրիա, վայրի վարազներ, պատկերող խճանկարներով: Առկա են նաև քրիստոնեական խորհրդանշաններ:
Ծրագրվում է տաճարի խճանկարապատ հատակը ներկայացնել թանգարանում:











































