Ինչպես հաղորդում են ղազախական լրատվամիջոցները, վաղը Աստանայում կհանդիպեն Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները: Այս մասին է խոսել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երժան Կազիխանովը, որը հանդիպել է ԻԻԿ գլխավոր քարտուղար Էքմելլեդդին Իհսանօղլուի հետ:
Իհսանօղլուն իր հերթին հայտարարել է, որ քննարկվելու է իրավիճակը Պաղեստինում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում և «ումմայի (մուսուլմանական համայնք) այլ երկրներում»: Նա հավելել է, որ վաղը նաև քննարկելու է նոր տարբերանշան և անվանում ունենալու հարցը. «Վաղը մեր կազմակերպությունը կունենա նոր անվանում և տարբերանշան»,- ասել է Իհսանօղլուն: