ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն փետրվարին:
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Փարիզում՝ այս ուրբաթ: Հույս ունեմ, որ այս իրադարձությունը կդառնա հերթական քայլը փետրվարին նախագահների հանդիպմանն ընդառաջ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության կապակցությամբ:
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:









































